ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ռուսաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինք

Ռուսաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինք
15.10.2014 | 12:40

Բաքվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ: «Մեր աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը, անշուշտ, Կասպից ծովում միջպետական փոխգործակցության ամրապնդումն է: Այդ նպատակով քննարկել ենք Կասպիցում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարները», Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Շոյգուն: Նրա խոսքով՝ «Կասպիցում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման ճանապարհին առաջին փուլը կարող է լինել ռազմածովային ուժերի հրամանատարների խորհրդի ստեղծումը»:
Շոյգուն ու Զաքիրովը ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների միջև 2015 թվականի համագործակցության ծրագիրը: Հայտարարվեց, որ հաջողությամբ կյանքի է կոչվում երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության 2013-2016 թվականների ծրագիրը: Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Ադրբեջանն ավելի շատ զինվորականներ կուղարկի Ռուսաստանի ռազմական բուհեր, որտեղ արդեն ուսանում է Ադրբեջանի զինված ուժերի 57 սպա: 2015-ին երկու պետությունները կանցկացնեն համատեղ մի քանի զորավարժություններ:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ